Մատչելիության հղումներ

logo-print

Մարկ Փերիս. «Ցեղասպանության բանաձեւը կանցնի»


Թուրքիայում ԱՄՆ֊-ի նախկին դեսպան Մարկ Փերիսը կարծիք է հայտնել, որ այս անգամ ամերիկյան Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

«Այն 100 տոկոսով կընդգրկվի օրակարգում: Շատ հավանական է, որ բանաձեւը անցնի թե' Ներկայացուցիչների պալատում, թե' Սենատում: Թուրքիան ավանդաբար ապավինում է Վաշինգտոնի քաղաքական դերակատարների աջակցությանը, սակայն այդ աջակցությունը կարող է թուլացած լինել մի շարք պատճառներով: Դեմոկրատները զգայուն են հայկական հարցի նկատմամբ»,֊ - ասել է նախկին դեսպանը «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում:

«Կանցնի արդյո՞ք ցեղասպանության բանաձեւը: Այո: Բոլորը գիտեն, որ այս բանաձեւը ավելի կբարդացնի հարաբերությունները, բայց սա չի նշանակում, որ կփոխվի ԱՄՆ֊-ի քաղաքականությունը: ԱՄՆ֊-ի քաղաքականությունը դեռ պատրաստ չէ օգտագործելու որոշակի տերմիններ: Անկախ նրանից, որ օրինագիծը կանցնի, այն լեգալ բնույթ չի ունենա, քանի որ նախագահ Բուշը մեծապես աջակցում է Թուրքիային»,֊ - կարծիք է հայտնել Մարկ Փերիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG