Մատչելիության հղումներ

Սիլվեստր Ստալոնեն Եվրոպայում գովազդում է իր վերջին ֆիլմը


Նրա խոսքերով, այդ ֆիլմը ամենածանրն էր Ռոքիի շարքում: «Ֆիլմն էմոցիոնալ առումով դժվար էր, ֆիզիկական առումով դժվար էր, կարծում եմ, այն, հավանաբար, կլինի Ռոքիի մասին վերջին ֆիլմը», - ասել է 60-ամյա Ստալոնեն :

Ռոքիի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է երեք տասնամյակ առաջ: Սիլվեստր Ստալոնեն 1976-ին այդ ֆիլմի համար ստացել է երեք «0սկար»` լավագույն կինոնկարի, լավագույն ռեժիսուրայի եւ խմբագրման անվանակարգերում:

Երեկ Փարիզում նա ասել է, թե ցավով եւ ափսոսանքով է հրաժեշտ տալու իր հերոսին՝ Ռոքի Բալբոային: Ծերացած բռնցքամարտիկը մարտահրավեր է նետում աշխարհի գործող չեմպիոնին եւ վերադառնում է ռինգ իր ամենավերջին եւ ամենասկզբունքային մարտը մղելու համար:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, աստղին հարցրել են. - «Արդյո՞ք ռիսկի չեք դիմել ընտրելով այդ դերը»: «Գիտեմ, որ ինձ կարող են ծաղրել, հիմարի տեղ դնել, բայց շատ էի ուզում նկարահանել ֆիլմը, կինս դեմ էր, նույնիսկ լաց էր լինում, բայց ես պետք է նկարահանեի վերջին Ռոքին», - ասել է Ստալոնեն:

Դերասանն իր առաջիկա ծրագրերի մասին ստույգ տեղեկություններ չի հայտնում: «Ուզում եմ գրել, նկարահանել, բայց չլինել հանրության ուշադրության կենտրոնում», - ասել է Ստալոնեն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG