Մատչելիության հղումներ

Տնտեսական ազատությամբ Հայաստանն աշխարհում 32-֊րդն է


Տնտեսական ազատության մակարդակով Հայաստանն աշխարհում գրավում է 32-֊րդ տեղը: Այդ է վկայում Heritage Foundation կազմակերպության` այսօր հրապարակած «2007 թվականի տնտեսական ազատության ցուցիչը»: Անցած տարվա նույն ցուցակում Հայաստանը 27-րդն էր:

ԱՊՀ-֊ի երկրներից Հայաստանում տնտեսությունն ամենաազատն է:

Վրաստանը գրեթե մոտեցել է Հայաստանին եւ զբաղեցնում է 35֊-րդ տեղը: 161 երկրների ցուցակում Ադրբեջանը 107-֊րդն է:

Ամենաազատ տնտեսությունն ունի Հոնկոնգը: Ցուցակը եզրափակում է Իրաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG