Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան. «Արտաշես Գեղամյանի պատմածը պարզապես աբսուրդ է»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «աբսուրդ» է որակում «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի` երկուշաբթի օրվա մամուլի ասուլիսում արած հայտարարությունները:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունը տրամադրել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ստորագրությամբ հետեւյալ հայտարարությունը. - «Ես առաջին անգամ եմ լսում այն ամենի մասին, ինչ այսօր պատմել է Արտաշես Գեղամյանը: Դա պարզապես աբսուրդ է: Նրա այդ պատմությունները որեւէ կապ չունեն իրականության հետ: Եթե պարոն Գեղամյանը ինչ-ինչ քաղաքական խնդիրներ ունի, ապա լավ կլինի, որ նա չփորձի լուծել դրանք այլ քաղաքական գործիչներին եւ ուժերին սադրանքով միմյանց դեմ հանելու միջոցով»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG