Մատչելիության հղումներ

Սուրբ Սարգսի տոնն այս տարի մեծ շուքով է նշվելու


Սիրահարների մեր տոնը, ի տարեբերություն Սուրբ Վալենտինի տոնի` շարժական է եւ կապված է Զատիկի հետ: Այս տարի այն նշելու ենք փետրվարի 3-ին: Այդ օրերին կազմակերպվելու են համերգներ: Իսկ այս տարվա նորամուծությունը սիրո պատմությունների մրցույթն է, որ մեկնարկելու է այսօր եւ շարունակվելու է մինչեւ հունվարի 29-ը:

Սիրային պատմությունները պետք է շարադրել 2 էջի սահմաններում եւ ուղարկել www.qahana.am կայքին: Հանձնաժողովը, որի կազմում են հոգեւորականներ եւ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ընտրելու է լավագույն 8 պատմոթյունները, որոնց հեղինակները պարգեւատրվելու են (1-ին տեղ` 250 հազար դրամ, մնացածը` 50 հազարական դրամ):

Մրցույթի արդյունքները ամփոփվելու են փետրվարի 3-ին եւ 4-ին կայանալիք համերգների ընթացքում:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG