Մատչելիության հղումներ

Իսրայելը պատրաստվում է Իրանի նախագահի դեմ հայց հարուցել Հաագայի դատարանում


Իսրայելը քննարկում է ցեղասպանություն հրահրելու մեղադրանքով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ Հաագայի արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնելու հնարավորությունը:

Ինչպես կիրակի օրը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել է Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Թալի Սամեշը, արտգործնախարարության գլխավոր տնօրեն Ահարոն Աբրամովիչը եւ նրա տեղակալ Էիթան Բենցուրը անցյալ շաբաթ խորհրդակցել են այդ հարցով:

Ըստ իսրայելական «Մաարիվ» օրաթերթի, Իսրայելը քննարկում է, թե արդյոք այլ երկրներ եւս, այդ թվում իր գլխավոր դաշնակից ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, ի վերջո կմիանան հայցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG