Մատչելիության հղումներ

logo-print

Սադամի երկու զինակիցները կախաղան հանվեցին


Այսօր լուսաբացից առաջ Բաղդադում կախաղան են բարձրացվել Սադամ Հուսեյնի երկու զինակիցները: Հուսեյնի խորթ եղբորը` Իրաքի հետախուզության նախկին ղեկավար Բարզան Իբրահիմին, եւ Հեղափոխական դատարանի նախկին նախագահ Ավադ Համեդ ալ-Բանդարին դատարանը մեղավոր էր ճանաչել 1982 թվականին 148 շիա մահմեդականների սպանության մեջ:

Ինչպես «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը հայտնել է դատախազ Մունքիթ ալ-Ֆարունը, կառավարությունը մեկական դատավորի եւ վկայի կարգադրել էր հետեւել այսօրվա մահապատժին, որը, ըստ հաղորդագրությունների, ի կատար է ածվել հետախուզության նախկին կենտրոնակայանում, ուր դեկտեմբերի 30-ին կախաղան էր հանվել նաեւ Սադամ Հուսեյնը` նույն մեղադրանքով:

Սադամի զինակիցները մահապատժի ենթարկվեցին՝ չնայած մահապատիժը ի կատար չածելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրամիության, իրավապաշտպան կազմակերպությունների եւ միջազգային այլ կառույցների կոչերին:

Սադամ Հուսեյնի մահապատիժը եւ այն պատկերող կադրերի հրապարակումը եւս արժանացել էին միջազգային հանրության խիստ քննադատությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG