Մատչելիության հղումներ

Վերլուծաբանները կանխատեսում են, որ մոտ ժամանակներս Եվրահանձնաժողովը կառաջարկի շրջանառության մեջ դնել «համաեվրոպական գրին-քարտը»: Այսինքն, Եվրոպան՝ Միացյալ Նահանգների օրինակով, կփորձի ապրելու եւ աշխատելու իրավունք շնորհել մարդկանց, ովքեր ի զորու են արագ ընտելանալ եւ օգուտ բերել Եվրամիության անդամ երկրներին:

Եվրոպական «գրին-քարտը» երիտասարդներին կընձեռի Եվրամիության երկրներում լավ կրթություն ստանալու եւ հետագայում տնտեսապես ու սոցիալապես հաստատվելու, աշխատանք գտնելու հնարավորություն:

«Ռոյթերզ»֊-ը նշում է, որ գաղափարը խանդավառությամբ չեն ընդունում հատկապես եվրոպական այն երկրներում, որտեղ առանց այն էլ մեծ է այլազգիների թիվը: Ժողովրդագրական տվյալները վկայում են, որ եթե անցած 2 հազար տարիների ընթացքում Եվրոպայի բնակչությունն աշխարհի բնակչության մոտ 20 տոկոսն է կազմել, ապա հաջորդ դարում այն, ըստ վիճակագիրների, հավանաբար, կկազմի ընդամենը 7 տոկոսը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG