Մատչելիության հղումներ

logo-print
2007 թվականից ԵԱՀԿ-ի նախագահությունը հերթագայության սկզբունքով Բելգիայից փոխանցվել է Իսպանիային, եւ այդ երկրի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահողի պաշտոնը: Վիեննայում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում նա խոսել է կազմակերպության առաջնահերթ խնդիրների մասին:

Անդրադառնալով «սառեցված» հակամարտություններին՝ Մորատինոսը նշել է. - «Պետք է հստակ ասեմ՝ մենք պրագմատիկներ ենք, չարժե առանձնապես մեծ ակնկալիքներ ունենալ, մենք ամենայն լրջությամբ կփորձենք նպաստել կոնֆլիկտների լուծմանը, սակայն չենք ուզում այնպիսի պատրանք ստեղծել, թե Իսպանիայի նախագահությունը անպայման կընձեռի բոլոր «սառեցված հակամարտությունները» կարգավորելու հնարավորություն»:

Իսպանիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ «չկա կախարդական փայտիկ, որը թույլ տար լուծել հակամարտությունները»:

Մորատինոսը վերստին խոսել է գործնական մոտեցման անհրաժեշտության մասին. - «Ես կորդեգրեմ պրագմատիկ եւ զգուշավոր դիրքորոշում: Կարծում եմ, մենք պետք է օգնենք կողմերին եւ դերակատարներին, բայց, ի վերջո, հենց իրենց է վերապահված հակամարտությունը լուծելու եւ փոխզիջման գնալու գործը»:


Լյուկի Ալնուտ, Վիեննա, Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG