Մատչելիության հղումներ

Բլատերը նախընտրում է Պլատինիին


ՖԻՖԱ֊-ի նախագահ Զեպ Բլատերը այսօր հայտարարել է, որ կցանկանար Միշել Պլատինիին տեսնել ՈՒԵՖԱ֊-ի նախագահի պաշտոնում:

«Սրտիս խորքում ես ֆուտբոլիստ եմ մնում եւ չեմ թաքցնում, որ համակրանքս Միշել Պլատինիի կողմն է»,֊ - ասել է Բլատերը` պատասխանելով այն հարցին, թե թեկնածուներից ում է նախընտրում:

ՈՒԵՖԱ֊-ի նախագահի ընտրությունները կայանալու են հունվարի 27֊ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում:

ՈՒԵՖԱ֊-ի գործող նախագահ Լենարտ Յոհանսոնը ցանկանում է վերընտրվել չորրորդ ժամկետով. այդ դեպքում նրա պաշտոնավարման ընդհանուր ժամկետը կկազմի 20 տարի:

51-֊ամյա Միշել Պլատինին, որը երեք անգամ ճանաչվել է Եվրոպայի լավագույն խաղացող, անցած տարի այցելել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG