Մատչելիության հղումներ

Բեքհեմը շոկ է առաջացրել մարզաշխարհում


Ֆուտբոլի գերաստղ Դեյվիդ Բեքհեմը շոկ է առաջացրել մարզաշխարհում, որն աշխուժորեն քննարկում է նրա որոշումը՝ Հոլիվուդ տեղափոխվելու մասին:

Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագը հայտարարել է, որ լքում է Մադրիդի «Ռեալ»-֊ը եւ հունիսից խաղալու է «Լոս Անջելես Գալաքսի» թիմում: Բեքհեմը, որն արդեն աշխարհի ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, 250-֊միլիոնանոց գործարք է կնքել, ընդ որում գումարի մեծ մասը վերաբերում է գովազդին:

31-֊ամյա ֆուտբոլիստը ժխտում է, թե Կալիֆորնիա տեղափոխվելու հիմնական դրդապատճառը ֆինանսական է: «Ես չեմ ուզում, որ մարդիկ ասեն, թե ես փողի համար եմ գնում Ամերիկա: Ես գնում եմ այնտեղ, որպեսզի ստեղծեմ մի ակումբ, որը մեծ ներուժ ունի»:

Այնուամենայնիվ Բեքհեմը չի թաքցնում հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու իր ցանկությունը: Սակայն, ինչպես նկատում են մեկնաբանները, այս բնագավառում Բեքհեմից առաջ է անցել իր կինը՝ «Սփայս գերլս» փոփ խմբի նախկին անդամ Վիկտորիան, որը գլխավոր դերն է ստացել Թոմ Քրուզի հաջորդ կինոնկարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG