Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նոր նախագահողը «չի բացառում» հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների լուծումը 2007 թվականին


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը ստանձնած Իսպանիայի արտգործնախարարը «չի բացառում» 2007 թվականի ընթացքում նախկին Խորհրդային Միության տարածքի սառեցված հակամարտությունների լուծման հնարավորությունը:

Միգել Անխել Մորատինոսը, որը ԵԱՀԿ-ի նախագահողի պաշտոնում հաջորդել է իր բելգիացի գործընկեր Կարել դե Գուխտին, այսօր Վիեննայում ասել է, թե հակամարտությունների լուծման հարցում ցանկացած մոտեցում պետք է լինի «զգուշավոր եւ իրատեսական»:

Նա ասել է, թե Մերձդնեստրի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի սառեցված հակամարտությունները լուծելու համար չկա «կախարդական փայտիկ»:

Մորատինոսը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին է վերագրել չորրորդ սառեցված հակամարտության` Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման բանակցություններում վերջերս արձանագրված «դրական զարգացումները»: Նա, այդուհանդերձ, հավելել է, թե սխալ կլինի «մոտալուտ հրաշքներ» ակնկալել հակամարտության լուծման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG