Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ռուսաստանի կենտրոնական բանկի փոխնախագահի սպանության պատվիրատուն


Անցած գիշեր ձերբակալվել է Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կոզլովի սպանության պատվիրատուն, որի անունը երկրի գլխավոր դատախազությունը չի հրապարակել՝ ելնելով քննության շահերից:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են գլխավոր դատախազությունից, ներկայումս գործով ձերբակալված է 7 մարդ՝ ներառյալ կատարողները եւ միջնորդները:

Կոզլովի դեմ մահափորձ էր իրականացվել անցած սեպտեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայում: Երկու անհայտ անձանց կրակոցներից բանկիրի վարորդը մահացել էր տեղում, իսկ ինքը Կոզլովը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել էր:

Իրավապահ մարմիններում կարծում են, որ սպանությունը մանրակրկտորեն ծրագրված էր եւ նախապատրաստվել էր առնվազն մի քանի ամիս:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG