Մատչելիության հղումներ

Իսրայելում առաջին անգամ նախարարի պաշտոնում արաբ է առաջադրվել


Իսրայելում առաջին անգամ նախարարի պաշտոնում արաբ է առաջադրվել՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ներկայիս նախագահ 53-ամյա Ռալեբ Մաջադելենը:

«Ավոդա» կուսակցության ղեկավար, երկրի պաշտպանության նախարար Ամիր Պերեցի հետ հանդիպումից հետո Մաջեդալենը հայտարարել է, թե «սա մեծ նորություն է արաբ բնակիչների համար եւ ճիշտ քայլ իրավահավասարության հասնելու ճանապարհին»:

Պերեցը, իր հերթին, հույս է հայտնել, որ նոր նշանակումը «կբարելավի հրեաների եւ արաբների միջեւ հարաբերությունները»:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, կոալիցիոն համաձայնագրի պայմաններով «Ավոդա» կուսակցությանն է պատկանում գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարարի պաշտոնը, որը ներկայումս թափուր է:

Քաղաքագետներից շատերը Պերեցի որոշումը համարում են մայիսին անցկացվելիք ընտրություններից առաջ «Ավոդա»-ի արաբ անդամների աջակցությունը ստանալու փորձ: Արդեն հայտնի է, որ Պերեցի գլխավոր մրցակիցն է լինելու Իսրայելի նախկին վարչապետ, գլխավոր շտաբի նախկին պետ Էհուդ Բարաքը, որը, ըստ սոցհարցումների արդյունքների, նրանից կրկնակի մեծ աջակցություն է վայելում «Ավոդա»-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG