Մատչելիության հղումներ

Նիկոլայ Ղազարյանն այսօր նշում է իր 60֊-ամյակը


Այսօր լեգենդար «Արարատ - 73»֊-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը շնորհավորանքներ է ընդունում ծննդյան 60-֊րդ տարեդարձի կապակցությամբ:

Նիկոլայ Ղազարյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ այսօր էլ ֆուտբոլով է ապրում: Ճիշտ է՝ շուրջ 2 տարի է, ինչ չի աշխատում, այդուհանդերձ սիրով աջակցում է տարբեր մրցաշարերի անցկացմանը, փորձում է իր գիտելիքները փոխանցել երիտասարդ սերունդներին: Կարծում է, որ հայկական ֆուտբոլի վետերանները կարող են աջակցել երկրում մարզաձեւի զարգացմանը:

Հոբելյարը հպարտությամբ է վերհիշում, որ խաղացել է «Արարատ֊ - 73»-֊ի կազմում՝ բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին: Բարձր է գնահատում նաեւ մարզիչների աշխատանքը: «Նրանցից ես շատ բան եմ սովորել, մեր թիմը իսկապես յուրահատուկ էր», - ասում է նա:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG