Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի ողջունում Իրաք ամերիկյան նոր զորքեր մտցնելը


Ռուսաստանը չի ողջունում Իրաք նոր զորքեր մտցնելը: Այս մասին ասել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը՝ այսօր մեկնաբանելով Իրաքում ամերիկյան ուժերի թվակազմը ավելացնելու մասին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հայտարարությունը:

«Ռուսաստանը սատարում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի քայլերը, սակայն մենք երբեք չենք պաշտպանել Իրաք զորքեր մտցնելը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Գրիզլովը:

«Իրավիճակը Իրաքում շատ ծանր է, այն չի բարելավվում», - ընդգծել է Ռուսաստանի Պետդումայի նախագահը՝ հավելելով. - «Պետք է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք իրաքցիներին թույլ կտան ինքնուրույն կառուցել իրենց երկիրը եւ նրանում անվտանգություն ապահովել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG