Մատչելիության հղումներ

logo-print

Բելառուսը վերացրեց ռուսաստանյան նավթի տարանցիկ փոխադրման տուրքը


Բելառուսի կառավարությունը չորեքշաբթի օրը վերացրեց երկրի տարածքով ռուսաստանյան նավթի տարանցիկ փոխադրման տուրքը, որը խոչընդոտում էր եվրոպական երկրների գազամատակարարմանը: Այդ մասին հայտնել է վարչապետ Սերգեյ Սիդորսկին կառավարության նիստից հետո:

Անցած շաբաթ Բելառուսը 45 դոլարի տուրք էր սահմանել ռուսաստանյան նավթի յուրաքանչյուր մեկ տոննան «Դրուժբա» նավթամուղով փոխադրելու համար, ինչից հետո խափանվեց նավթի մատակարարումը Ուկրաինա, Գերմանիա, Լեհաստան, Հունգարիա, Չեխիա եւ Սլովակիա:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ երեկ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով նավթի փոխադրման տուրքի հարցը:

Երեկոյան «Տրանսնեֆտ» ռուսաստանյան ընկերությունը վերսկսել է նավթի արտահանումը «Դրուժբա» խողովակաշարով` աշխատանքային ռեժիմով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG