Մատչելիության հղումներ

logo-print

Յաապ դե Հոոպ Սխեֆերը ՆԱՏՕ-֊ի գլխավոր քարտուղար կմնա մինչեւ 2009 թվականը


Յաապ դե Հոոպ Սխեֆերը, որի լիազորությունները ավարտվում են այս տարվա վերջին, համաձայնել է ՆԱՏՕ-֊ի գլխավոր քարտուողարի պաշտոնում մնալ մինչեւ 2009 թվականը: Այդ մասին այսօր հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Նրա վկայությամբ՝ Սխեֆերը, որը պաշտոնավարում է 2004 թվականից, որոշել է մնալ պաշտոնում եւ կազմակերպել ՆԱՏՕ֊-ի հոբելյանին նվիրված միջոցառումները: 2009 թվականին նշվելու է դաշինքի 60֊ամյակը:

58֊-ամյա Սխեֆերը իր պաշտոնավարման տարիներին ջանքեր է գործադրել ՆԱՏՕ֊-ի նոր դերն աշխարհում ապահովելու համար: Անցած տարի ՆԱՏՕ-֊ի ուժերը տեղակայվեցին հարավային Աֆղանստանում, ինչը, «Ռոյթերզ»-֊ի վկայությամբ, ամենալուրջ ցամաքային գործողությունն է ՆԱՏՕ֊-ի պատմության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG