Մատչելիության հղումներ

logo-print

Միջին աշխատավարձը Հայաստանում ավելի բարձր է, քան Եվրամիության անդամ Ռումինիայում


Միջին աշխատավարձը Հայաստանում անցած տարվա ամռանը կազմել է մոտ 61 հազար դրամ կամ 152 դոլար, ինչն ավելի բարձր է, քան Եվրամիության անդամ Ռումինիայում, որտեղ այն կազմում է ընդամենը 129 դոլար:

Economist բրիտանական հեղինակավոր պարբերականի հետազոտական խումբը, որը հրապարակել է միջին աշխատավարձերի մակարդակը ԱՊՀ-֊ի եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում, հայտնում է, որ Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է 161 դոլար, իսկ Վրաստանում՝ մոտ 105 դոլար:

ԱՊՀ-֊ի երկրներից ամենաբարձր միջին աշխատավարձը Ռուսաստանում է՝ 412 դոլար, Տաջիկստանում, որտեղ միջին աշխատավարձը ամենացածրն է, ստանում են ռուսաստանցիներից գրեթե 10 անգամ պակաս՝ 43 դոլար:

Հարավարեւելյան երկրների շարքում ամենամեծ միջին աշխատավարձը Սլովենիայում է՝ մոտ 780 եվրո կամ ավելի քան 1000 դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG