Մատչելիության հղումներ

«Մարդկանց մի տեղադրեք այս լվացքի մեքենայի մեջ»


ԱՄՆ-֊ում ամփոփվել են ամենաանհեթեթ հրահանգների մրցույթի արդյունքները՝ շահել է լվացքի մեքենային կցված խորհուրդը՝ «Մարդկանց մի տեղադրեք այս լվացքի մեքենայի մեջ»:

Ամենաանհեթեթ հրահանգների թվում է նաեւ բջջային հեռախոսին կցված խորհուրդը՝ «Մի չորացրեք հեռախոսը միկրոալիքային վառարանում»:

Առաջին հնգյակում է նաեւ վիճակախաղի տոմսի վրա գրվածը՝ «Արդուկով չարդուկել»:

Հաղթողների թվում է հեռախոսային տեղեկատուի վրա զետեղված հրահանգը՝ «Մի օգտագործեք տեղեկատուն փոխադրամիջոց վարելիս»:

Michigan Lawsuit Abuse Watch կազմակերպությունը մրցույթն անց է կացնում 10 տարի շարունակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG