Մատչելիության հղումներ

Երիտասարդներն ամփոփում են տոները


Լույսեր, հրավառություն, երգ ու պար. մի խոսքով` ամեն ինչ հետաքրքիր ժամանցի համար: Սակայն այդպիսի վայրերից, բնականաբար, բոլորը չեն կարող օգտվել: Ուսանողներից շատերը, մասնավորապես, բավարարվում են ընտանիքում, ընկերների կամ բարեկամների տանը Ամանորը նշելով, քանի որ ավելիի համար չունեն դրամական միջոցներ:

«Մեկ անձի համար համար ամենաքիչը պետք է 20 հազար դրամ, իսկ էլիտար ռեստորանների մասին նույնիսկ չենք էլ մտածում», - ասում են երիտասարդները:

Երիտասարդները նշում են, որ անվճար կամ հասանելի գումարով ոչինչ չի կազմակերպվում. նույնիսկ բուհերի կազմակերպած դիմակահանդեսներին մասնակցելու համար անհրաժեշտ է ամենաքիչը 30 դոլար:

Ուսանողները այս տարի դժգոհ են նաեւ հեռուստաըկերությունների ամանօրյա ծրագրերից:

«Հավաքվում է հեռուստաընկերության անձնակազմը եւ կենացներով, պարերով նշում Ամանորը, իսկ մենք չգիտես ինչու պետք է դա դիտենք: Եվ այդ ամենը պարբերաբար կրկնվում է», - ասում են երիտասարդները:

Եվրոպական շատ երկրներում տոնական օրերին ամենուր զգալի զեղչեր են լինում, իսկ մեզ մոտ կարծես հակառակն է:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG