Մատչելիության հղումներ

Ջոն Էվանսը, որն անցած տարի ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպանի պաշտոնում, հայտարարել է, որ իր կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «լեզվի սայթաքում չէր»:

«Գալիս է ժամանակը, երբ պետք է իրերն իրենց անունով կոչել»,֊ - ասել է Էվանսը «Լոս Անջելես Թայմս» թերթին տված հարցազրույցում:

Նախկին դեսպանի խոսքերով, արդեն 2005 թվականի հուլիսին «միանգամայն պարզ էր», որ իրեն դուրս են մղելու:

Էվանսը Հայաստանից մեկնել է սեպտեմբերին, իսկ անցած ամիս, ինչպես վկայում է «Լոս Անջելես Թայմս»֊-ը, պաշտոնապես հեռացել է ԱՄՆ֊-ի պետդեպարտամենտից:

«Ես այսօր դա կկոչեմ Հայոց ցեղասպանություն»,֊ - 2005 թվականի փետրվարին ասել էր Էվանսը` հակադրվելով Սպիտակ տանը, որը չի ցանկանում օգտագործել «ցեղասպանություն» բառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG