Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի 23֊-ին Մոսկվայում


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա հունվարի 23֊-ին Մոսկվայում: Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Խիստ նախնական տվյալներով, մենք Էլմար Մամեդյարովի հետ կհանդիպենք հունվարի 23֊-ին Մոսկվայում», -֊ Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Տարեվերջին «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Վարդան Օսկանյանը ասել էր, մասնավորապես, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները շարունակվելու են՝ «միգուցե մի փոքր ավելի դանդաղ տեմպերով»:

Ավելի վաղ հայաստանյան երեք հեռուստաընկերությունների տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ նախընտրական շրջանում ղարաբաղյան բանակցությունների ակտիվ փուլը սառեցվելու է:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն մայիսին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG