Մատչելիության հղումներ

Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ընդունել է հրաժարականի դիմումը, որը այսօր ներկայացրել էր երկրի վարչապետ Դանիալ Ահմետովը: Երկրի օրենսդրության համաձայն, վարչապետի հրաժարականի դեպքում հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը:

Ահմետովը Ղազախստանի վեցերորդ վարչապետն էր եւ երկրի կառավարությունը գլխավորում էր 2003 թվականից: Նրա հրաժարականի պատճառները առայժմ հայտնի չեն:

Նոր վարչապետը նշանակվելու է երկրի նախագահի կողմից՝ խորհրդարանի զույգ պալատների համաձայնությամբ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, խորհրդարանի նիստը նշանակվել է հունվարի 10-ին:

Ղազախստանի նորանշանակ վարչապետին կառավարության կազմը նախագահի հաստատմանը ներկայացնելու համար տրամադրվելու է 10 օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG