Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է սկսել գազի առաքումը Հայաստան


Իրանը պատրաստ է սկսել գազի առաքումը Հայաստան ցանկացած պահի, սակայն Հայաստանը դեռեւս պատրաստ չէ գազը ստանալ, հաղորդում է Iran Daily-ն:

Նախագծի իրականացման պատասխանատու Մոհամադ Ռեզա Լորզադեն ILNA գործակալությանը հայտնել է, որ իրանական կողմը կատարել է Հայաստան գազի առաքումն սկսելու համար պահանջվող բոլոր աշխատանքները եւ տեղադրել անհրաժեշտ սարքավորումները:

«Հայկական կողմը հանդիպում է խնդրել մարտի վերջին՝ քննարկելու գազի մատակարարման նախագիծը, ինչպես նաեւ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հարցը», - ասել է Լորզադեն:

Նա վստահեցրել է, որ իրանական կողմը կատարել է գազամուղի կառուցման եւ Հայաստան գազի արտահանման իր բոլոր պարտավորությունները եւ պատրաստ է գազ մատակարարել Հայաստանին ցանկացած պահի:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG