Մատչելիության հղումներ

logo-print

Արդյո՞ք Վրաստանը կբարձրացնի Հայաստանին մատակարարվող գազի տարանցման սակագինը


Վերլուծաբան Սոսո Ցինցաձեն չի բացառել, որ Վրաստանը կարող է բարձրացնել Հայաստանին մատակարարվող ռուսաստանյան գազի տարանցման սակագինը:

Միաժամանակ, ինչպես այսօր հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, վրացի փորձագետը զգուշացրել է, որ դա կարող է ազդել հայ֊-վրացական հարաբերությունների վրա:

«Եթե Բելառուսը նույնիսկ 15 անգամ բարձրացնի ռուսաստանյան էներգակիրների տարանցման գինը, դա այնքան չի ազդի ռուս֊բելառուսական հարաբերությունների վրա, որքան Վրաստանի կողմից սակագնի բարձրացումը` հայ֊-վրացական հարաբերությունների վրա»,֊ - ասել է Ցինցաձեն:

Մինչդեռ Վրաստանի խորհրդարանի անդամ Նիկո Լեկիշվիլին բացառել է գազի տարանցման սակագնի բարձրացումը:

«Դա անընդունելի է, քանզի Բելառուսը բարձրացնում է սակագինը «Գազպրոմ»-ի համար, իսկ Վրաստանի կողմից նույնանման քայլը կբարձրացնի գազի գինը Հայաստանի համար եւ հարված կհասցնի հայ֊վրացական հարաբերություններին»,֊ - ասել է պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG