Մատչելիության հղումներ

Ինտերնետն էլ կարող է հասցնել ինքնասպանության


Չինացի մի երիտասարդ ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ մեծ հիասթափություն է ապրել` տեսնելով այն կնոջը, որի հետ կես տարի շփվել էր ինտերնետով: Այդ մասին այսօր հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Անցած տարվա ամռանը 17-֊ամյա երիտասարդը ինտերնետով ծանոթացել է մի աղջկա հետ, որը ներկայացել էր որպես 19֊-ամյա գեղեցկուհի ֆոտոմոդել: Կես տարի շարունակ ինտերնետով շփվելուց հետո երիտասարդը սիրահարվել է աղջկա ստեղծած կերպարին:

Դեկտեմբերի վերջին երիտասարդը ժամանում է այն քաղաքը, որտեղ ապրում է աղջիկը: Պարզվում է, որ «ֆոտոմոդելը» անհրապույր մի կին է, որը 10 տարով մեծ է երիտասարդից: Դեկտեմբերի վերջին հիասթափված երիտասարդը ինքնասպանություն է գործում:

Իրավաբանները պնդում են, որ կնոջը պատիժ չի սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG