Մատչելիության հղումներ

logo-print

Վախճանվել է Տավրոս Դաշտենցը


Ամանորի նախօրեին` դեկտեմբերի 31-ին, վախճանվել է կինոգետ, կինոքննադատ, բազմաթիվ վավերագրական կինոնկարների հեղինակ Տավրոս Դաշտենցը:

Տավրոս Դաշտենցը, ով անվանի գրող Խաչիկ Դաշտենցի որդին էր, ծնվել էր 1942 թվականին: Նրա սցենարներով «Հայֆիլմ» կինոստուդիայում եւ «Երեւան» կինոմիավորումում նկարահանվել են տասնյակից ավելի վավերագրական կինոնկարներ:

Տավրոս Դաշտենցը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ էր: Մամուլում հրապարակված նրա բազմաթիվ հոդվածները միշտ աչքի են ընկել ընկալման թարմությամբ ու անաչառությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG