Մատչելիության հղումներ

logo-print

Վախճանվել է Պիեռ Դելանոեն


«Ռոյթերզ» գործակալությունը այսօր հայտնում է, որ 88 տարեկանում վախճանվել է Պիեռ Դելանոեն, որի խոսքերով երգերը հնչել են ֆրանսիացի տասնյակ երգիչ-երգչուհիների, այդ թվում Էդիթ Պիաֆի, Շառլ Ազնավուրի, Ջոնի Հոլիդեյի եւ Ժո Դասենի կատարմամբ:

Նրա խոսքերով գրված «Շանզ Էլիզե», «Հնդկական ամառ» եւ «Եթե դու գոյություն չունենայիր» երգերը մեծապես նպաստել են Ժո Դասենի համաշխարհային հռչակին:

Մինչեւ երգերի խոսքեր գրելը Դելանոեն հարկային տեսուչ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG