Մատչելիության հղումներ

logo-print

ԿԸՀ-ի նախագահը հավաստիացնում է, որ 2007-ի ընտրությունները լինելու են արդար եւ թափանցիկ


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են «ավելի լավը, առանց խախտումների, արդար եւ թափանցիկ»:

«Որովհետեւ մենք ունենք համակարգչային ցանց», - փաստարկեց նա` բացատրելով. - «Այսօր մեր համակարգչային բաժնում ցանկացած աշխատող կարող է այստեղից Կապանի, Նոյեմբերյանի [կամ որեւէ այլ] ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համակարգչի հետ աշխատել այնպես, ինչպես ինքը աշխատում է այստեղ իր համակարգչի հետ»:

«Ամփոփման [քվեարկության արդյունքների] գործընթացը լինելու է շատ արագ, պարզ եւ թափանցիկ», - հավելեց ԿԸՀ-ի նախագահը: Սա նշանակում է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ երկրի բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներից արդյունքների վերաբերյալ արձանագրությունները ԿԸՀ են ուղարկվելու համակարգիչների միջոցով: Ձայների հաշվարկը նույնպես կատարվելու է համակարգչային եղանակով:

Ազարյանը ասաց նաեւ, որ ընտրողները քվեարկելու են ծրարների միջոցով, կնիքները եւ քվեաթերթիկները պահվելու են Գերմանիայում պատվիրված թղթե մեկանգամյա պարկերում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG