Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սեֆիլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը


Չորեքշաբթի օրը Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանների բողոքը` անփոփոխ թողնելով նախկին ազատամարտիկի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը:

Դեկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին երկու ամսով կալանելու մասին:

Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը ձերբակալվել էին դեկտեմբերի 10-ին, նրանց դեմ հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով:

Նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանի փաստաբանների բողոքը Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժել էր երեկ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG