Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանը գազ ներմուծելու կարիքը չունի, քանի որ 2007 թվականին երկրում կարդյունահանվի բավարար քանակությամբ գազ՝ սեփական կարիքները լիովին հոգալու համար: Այսպիսի կարծիք է հայտնել երկրի Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը:

Շաբանի հաշվարկներով, Շահ Դենիզի հանքավայրից Ադրբեջանը ստանալու է 5,4 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 800 միլիոն խորանարդ մետրը առաքվելու է Վրաստան, 300 միլիոնը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պոմպակայաններ: Արդյունքում, Ադրբեջանին կմնա 4,3 միլիարդ խորանարդ մետր գազ:

Բացի այդ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը եւ ցամաքում աշխատող օպերացիոն ընկերությունները նախատեսում են 2007 թվականին արդյունահանել 5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ստորգետնյա գազապահեստարանում կա 1,1 միլիարդ խորանարդ մետր գազ, եւ վերջապես, Ադրբեջանական միջազգային օպերացիոն ընկերությունը կարդյունահանի 1,4 միլիարդ խորանարդ մետր գազ:

Ամփոփելով՝ Շաբանը հայտարարել է, որ եկող տարի Ադրբեջանը կունենա 11,8 միլիարդ խորանարդ մետր գազ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG