Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է հավակնել 2016 թվականի Օլիմպիական խաղերի անցկացմանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել Ադրբեջանը 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու առաջադրելու նախաձեռնությամբ:

day.az ինտերնետային պարբերականը փոխանցում է նաեւ երկրի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի խոսքերը, որ ադրբեջանցի մարզիկները արդեն սկսել են նախապատրաստվել 2008 թվականին Պեկինում կայանալիք հերթական Օլիմպիադային:

Ավարտվող տարին մարզական առումով ռեկորդային է Ադրբեջանի համար, որի ներկայացուցիչները տարբեր մրցումներում նվաճել են 281 մեդալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG