Մատչելիության հղումներ

Լագոսում 200 մարդ է զոհվել նավթամուղի պայթյունի հետեւանքով


Նիգերիայի մայրաքաղաք Լագոսում այսօր նավթամուղ խողովակի պայթյունի եւ բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, տասնյակ մարդիկ ծանր վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, բազմաթիվ դիակներ ընկած են փրփուրի եւ ջրի մեջ, որով հրշեջները մարել են կրակը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ պայթյունի պատճառը խողովակի վրա անցք բացելու եւ վառելիք գողանալու փորձն է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG