Մատչելիության հղումներ

Սերժիո Մարգարյանը կմարզի Պարագվայի «Ազատություն» ֆուտբոլային ակումբը


Պարագվայի ֆուտբոլի առաջնության առաջատար` «Ազատություն» ակումբի ղեկավարությունը ստանձնել է ուրուգվայցի մարզիչ, հայազգի Սերժիո Մարգարյանը:

Մարգարյանը նախկինում մարզել է Պարագվայի ազգային հավաքականը, Հունաստանի «Պանատինաիկոս» եւ «Իոնիկոս» ակումբները:

«Ազատություն» ֆուտբոլային ակումբի նախագահը հայտարարել է, որ մեծ ջանքերի գնով է համոզել Մարգարյանին ստանձնել թիմի ղեկավարությունը` խոստանալով ստեղծել աշխատանքի համար անհրաժեշտ մթնոլորտն ու բոլոր պայմանները:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG