Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների հարցերով մոսկովյան բյուրոյի տարեկան հաշվետվության համաձայն, 2006 թվականին Ռուսաստանում ազգային ատելության հողի վրա սպանվել է 51 մարդ, եւս 301-ը տուժել են:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, առավել «այլատյաց» քաղաքների թվում իրավապաշտպան կազմակերպության հաշվետվությունում նշվում են Մոսկվան, որտեղ սպանվել է 27 եւ տուժել է 125 մարդ, եւ Սանկտ Պետերբուրգը՝ 5 սպանված եւ 48 տուժած:

Առավել հաճախ ազգային ատելության հողի վրա հարձակումների զոհ են դարձել Ադրբեջանի քաղաքացիները՝ 5 սպանված եւ 45 տուժած, որին հաջորդում են Տաջիկստանը՝ 6 սպանված եւ 22 տուժած, եւ Ուզբեկստանը՝ 4 սպանված եւ 5 տուժած:

Տարվա ընթացքում ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործություններին առնչվող գործերով երկրում դատապարտվել է 109 մարդ, եւս 2-ը ուղարկվել են հարկադիր բուժման:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG