Մատչելիության հղումներ

logo-print

Սահակաշվիլին «հերոսական» է համարում Վրաստանին գազ մատակարարելու մասին Ալիեւի որոշումը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «իսկական բարեկամական եւ եղբայրական քայլ» է որակել իր ներքին պաշարներից ընթացիկ ձմռանը Վրաստանին գազ տրամադրելու Ադրբեջանի որոշումը: Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների առջեւ ելույթում Վրաստանի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «հերոսական որոշում» է ընդունել Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարման մասին, եւ «շատ չեն ղեկավարները, որոնք կկայացնեին նման որոշում»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, Սահակաշվիլին ասել է, որ Շահ Դենիզի հանքավայրից արտահանվող գազի իր մասնաբաժինը վերաբաշխելու Թուրքիայի եւ Վրաստանին գազ մատակարարելու Ադրբեջանի որոշումները «շատ մեծ նշանակություն ունեն Վրաստանի համար, որը 2006 թվականին ոչ միայն շրջափակման մեջ է հայտնվել առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում, այլեւ գործնականում էներգետիկ մահապատժի է ենթարկվել ռուսական կողմից»:

Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, Միխեիլ Սահակաշվիլին նաեւ ուսանողներին վստահեցրել է, որ Վրաստանը անելու է ամեն ինչ, որպեսզի «ոչ ոք եւ երբեք չվերադարձնի մեզ կայսրություն»:

Նա ընդգծել է ժողովրդի համախմբվածության կարեւորությունը եւ հավաստիացրել, որ «եթե բոլորը համախմբված լինեն՝ չկա ուժ, որը հաղթի Վրաստանին»:

«Մենք չենք ուզում որեւէ մեկի հետ խնդիրներ ունենալ եւ պատերազմել, սակայն կա նախադեպ, երբ ստալինյան Խորհրդային Միությունը կուլ տվեց Բալթյան երկրները եւ Լեհաստանի կեսը, փորձում էր իրեն ենթարկել Ֆինլանդիան, սակայն վերջինս կարողացավ համախմբվել եւ դիմակայել ագրեսիային», - հիշեցրել է Սահակաշվիլին՝ ընդգծելով, որ այդ եվրոպական բարգավաճ երկրի բնակչությունը զգալիորեն քիչ էր Վրաստանի բնակչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG