Մատչելիության հղումներ

Ռուսաստանի թիվ մեկ քաղաքական գործիչ է ճանաչվել Պուտինը, թիվ մեկ երգիչ՝ Բիլանը


Ռուսաստանցիների 76 տոկոսը այս տարվա Ռուսաստանի թիվ մեկ քաղաքական գործիչ է ճանաչել նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին այսօր հայտնել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:

Երկրորդ եւ երրորդ տեղերում են լիբերալ-֊դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին եւ փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Տարվա թիվ մեկ մարզիկ է ճանաչվել գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն:

1600 հարցվածների կարծիքով, այս տարվա Ռուսաստանի թիվ մեկ դերասանուհին վերջերս կյանքից հեռացած Լյուբով Պոլիշչուկն է:

Ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի՝ լավագույն երգիչ է ճանաչվել Դիմա Բիլանը, իսկ լավագույն գրող՝ Դարյա Դոնցովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG