Մատչելիության հղումներ

Ձմռանը Վրաստանը օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ կստանա Ադրբեջանից


Այսօր Բաքվում կայացած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը եւ Վրաստանը պայմանավորվել են ձմռան շրջանում Վրաստանին օրական մոտ մեկ միլիոն խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարման շուրջ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Ըստ նույն աղբյուրի, Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին Ադրբեջանի կառավարության հետ քննարկել է նաեւ երկու երկրների միջեւ էներգափոխանակման, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ էլեկտրահաղորդման գծի շինարարության, Վրաստանի տարածքում էլեկտրակայանի շինարարությանը Ադրբեջանի մասնակցության հարցերը:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից, Նողաիդելիի հետ երկրի նախագահ Իլհամ Ալեւի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցությանը, մասնավորապես, տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG