Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը մասնակցելու է Թուրքմենստանի նախագահի հուղարկավորությանը


Հայաստանի վարչապետը կմասնակցի Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հուղարկավորությանը:

Ինչպես այսօր հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը, վաղը Աշխաբադ կմեկնի Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիյազովի հուղարկավորությունը կայանալու է կիրակի օրը, մայրաքաղաքից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող դամբարանում, որտեղ հանգչում է նրա հարազատների աճյունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG