Մատչելիության հղումներ

logo-print

«Մեր հայրենիք»-֊ը՝ «ժամանակավոր» օրհներգ


Հայաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց պետական օրհներգի մասին օրինագիծը, որով ամրագրվում է, որ ներկա հիմնը՝ «Մեր հայրենիք»-ը, ուժի մեջ է «մինչեւ Հայաստանի նոր օրհներգի տեքստը եւ երաժշտությունը օրենքով սահմանելը»:

Օրինագծին խիստ դեմ են արտահայտվել Դաշնակցության ներկայացուցիչները, որոնց կարծիքով, գործող օրհներգը, փաստորեն, դառնում է ժամանակավոր:

Օրինագիծը ընդունելի չեն համարել նաեւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, որոնք չեն մասնակցել քվեարկությանը:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 5 պատգամավոր:

Պետական օրհներգի մասին օրենքի ընդունման պահանջը ամրագրված է փոփոխված Սահմանադրությամբ, որը հաստատվել է 2005 թվականին:

Նոր օրհներգի մշակման համար այս տարի հայտարարված մրցույթը վերջնական արդյունք չտվեց, ինչից հետո որոշվեց նոր մրցույթ անցկացնել:

Խորհրդարանը այսօր երրորդ ընթերցմամբ քննարեց օրինագիծը: Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունելու համար նախագիծը քվեարկության կդրվի երկուշաբթի օրը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG