Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները վաղը բանակցելու են «Գազպրոմ»-ի հետ


Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները վաղը Մոսկվայում բանակցելու են «Գազպրոմ»-ի պաշտոնյաների հետ: Օրակարգում սակագների եւ մատակարարման ծավալի հարցերն են: Այդ մասին այսօր Նախիջեւանում ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը:

«Գազպրոմ»-ը ցանկանում է հազար խորանարդ մետր վառելիքի սակագինը ներկայիս 110 դոլարից հասցնել 230-ի եւ միաժամանակ ավելի քան կիսով չափ կրճատել մատակարարման ծավալը, որն այսօրվա դրությամբ կազմում է տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր:

«Ադրբեջանցի սպառողն առանց գազ չի մնա», - «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, ասել է Ռովնագ Աբդուլլաեւը:

Գործակալությունը նաեւ նշում է, որ Ադրբեջանը ի պատասխան «Գազպրոմ»-ի պահանջներին, հայտարարել է, թե կարող է կրճատել Ռուսաստանի տարածքով արտահանվող նավթի ծավալը, ինչի արդյունքում ռուսական կողմը կզրկվի տարանցումից ստացվող եկամուտներից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG