Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բարձրացվում է նվազագույն աշխատավարձը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, «Ադրբեջանի քաղաքացիների բարեկեցությունը եւ դրամական եկամուտները բարձրացնելու, անապահով բնակիչների սոցիալական պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով» նվազագույն աշխատավարձը 2007 թվականի հունվարի 1-ից սահմանվում է 40 մանաթ: Այս մասին տեղեկացնում է day.az ինտերնետային պարբերականը:

Այսօրվա դրությամբ մեկ ամերիկյան դոլարը հավասար է 0, 87 ադրբեջանական մանաթի, այսինքն, հաջորդ տարվանից Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը կկազմի մոտ 46 ամերիկյան դոլար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG