Մատչելիության հղումներ

logo-print
Հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ:

Ինչպես տեղեկացնում է fightnews.com ինտերնետային կայքը, BoxSport պարբերականի անցկացրած հարցման արդյունքներով Աբրահամը առաջ է անցել գերծանրքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյից եւ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Զոլթա Էրդեիից:

Արթուր Աբրահամը հայտարարել է, որ շնորհակալ եւ հպարտ է նման տիտղոսի արժանանալու համար:

«Հպարտ եմ, որ ինձ վստահում է թե ժյուրին եւ թե մարզասերը: Խոստանում եմ, որ հաջորդ տարի եւս հաջող ելույթներ կունենամ եւ կպաշտպանեմ նվաճած տիտղոսներս», - ասել է Աբրահամը:

Հարցմանը մասնակցել են պարբերականի ընթերցողները, ինչպես նաեւ հատուկ ժյուրին: Վերջինիս կազմում եղել են նախկինում անվանի բռնցքամարտիկներ Դարիուս Միխալչեւսկին, Սվեն Օտկեն, Գրացիանո Ռոկիջանին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG