Մատչելիության հղումներ

«Վերջին 10 տարում Բելառուսը երկու շատ լուրջ դաս է տվել իր հարեւաններին եւ համաշխարհային հանրությանը», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը՝ երեկ ելույթ ունենալով Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի 10-֊ամյակի կապակցությամբ Մինսկում կայացած հանդիսավոր նիստի ժամանակ:

Դասերից առաջինը, ըստ Հովհաննիսյանի, այն է, որ այդ երկիրը ընկալում են որպես կայուն հասարակության մոդել:

«Բելառուսը նաեւ սոցիալական զարգացման հոյակապ օրինակ է, քանի որ ոչ մի համաշխարհային ինտեգրում չի կարող ազգային շահերից ավելի թանկ եւ սեփական ժողովրդի բարեկեցությունից ավելի կարեւոր լինել», - ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը:

«ԲելՏա» գործակալության վկայությամբ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նշել է նաեւ, որ «հայաստանյան եւ բելառուսական խորհրդարանների միջեւ աշխուժորեն զարգացող հարաբերությունները եւս մեկ ապացույց են մեր ժողովուրդների միջեւ ամուր հոգեւոր կապերի, արդյունավետ միջպետական համագործակցության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG