Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Հակված եմ հավատալու, որ ամերիկացի զինվորականների թիվը Իրաքում պետք է ավելացնել»


ԱՄՆ֊-ի նախագահը չորեքշաբթի օրը կարծիք է հայտնել, որ ամերիկյան զորքերի թվակազմը Իրաքում անհրաժեշտ է ավելացնել:

Այս տարվա իր վերջին ասուլիսում Ջորջ Բուշն ասել է.֊ - «Հակված եմ հավատալու, որ թե' ամերիկացի բանակայինների, թե' ծովային հետեւակի մշտական թիվը Իրաքում պետք է ավելացնել: Ես խնդրել եմ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին հստակեցնել, թե ինչպես կարող է դա իրագործվել, եւ պատասխանել ինձ որքան հնարավոր է շուտ»:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակիցը, Բուշը կանխատեսել է, որ 2007 թվականին Իրաքի պատերազմը «նոր զոհողություններ կպահանջի»:


Ֆրենք Քսոնգոս, Վաշինգտոն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG