Մատչելիության հղումներ

Վանո Մերաբիշվիլի. «Քրեական աշխարհն այսօր լուրջ հարված ստացավ»


Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ այսօր Թբիլիսիի տարբեր շրջաններում ձերբակալվել են 18 քրեական հեղինակություններ:

«Քրեական աշխարհն այսօր լուրջ հարված ստացավ»,֊ - ասել է Վանո Մերաբիշվիլին Թբիլիսիում հրավիրած ասուլիսում:

Նրա վկայությամբ, ձերբակալվածների թվում կան «օրենքով գողեր», ինչպես նաեւ քրեակատարողական դեպարտամենտի աշխատակիցներ, որոնք համագործակցել են հանցագործների հետ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, Վրաստանի ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմը անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG