Մատչելիության հղումներ

Լեւոն Մկրտչյան. «Կուսակցական պատասխանատվություն համալսարանների համար չկա»


«Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի գործը զուտ ուսումնական նպատակներ է հետապնդում: Թե որքանով նախընտրական շրջանում սա կքաղաքականացվի, ինչքանով կբերվի անձնավորված հարաբերությունների, ես գոնե խուսափելու եմ այդ կարգի հարցերից», - այսօր հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան հայցով դիմել է վերաքննիչ դատարան` վիճարկելով առաջին ատյանի դատարանում կրթության եւ գիտության նախարարության հայցը բավարարող վճիռը, որն անվավեր էր ճանաչել բուհի հոգաբարձուների խորհրդի երկու նիստերում կայացված վճիռները: Դրանցից մեկով փոփոխություններ էին կատարվել հոգաբարձուների խորհրդի կազմում, մյուսով` բուհի ռեկտոր էր ընտրվել Վիկտոր Մարտիրոսյանը:

Առաջին ատյանի դատարանը կասկածի տակ է դնում ոչ միայն խորհրդի ներկա կազմը, որի նախագահը Ազգային ժողովի նախկին խոսնակ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է, այլեւ ռեկտորի պաշտոնում վերջինիս կուսակից Վիկտոր Մարտիրոսյանի ընտրությունը:

Կրթության եւ գիտության նախարարը հայտարարեց, որ այստեղ քաղաքական տարաձայնությունների խնդիր չկա. - «Մեր մոտ առայժմ կուսակցական պատասխանատվություն համալսարանների համար չկա` ոչ մասնավոր, ոչ պետական: Միայն կրթական պատասխանատվություն կա»:

Անդրադառնալով «Սարգիս Տխրունի » ուսանողական միության հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, որոնց համաձայն պետական բուհերի 2000 ուսանողների 1821-ը փաստել էր, որ իրենց բուհում կաշառակերություն կա, նախարարը նշեց. - «Նախ պետք է հասկանանք հարցումների որակը. եթե պրոֆեսիոնալ է, մենք կուղարկենք բուհեր եւ կխնդրենք բուհական կառավարման խորհուրդներում քննարկել: Միանշանակ, եթե տեսնենք լուրջ եւ հիմնավոր են, խորհուրդն էլ կասի իր դիրքորոշումը, հնարավոր է դնենք նաեւ կազմակերպական հարցեր»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG