Մատչելիության հղումներ

Ահմեդ Սեզեր. «Թուրքիան պաշտպանում է Վրաստանի քաղաքական եւ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»


Թուրքիան պաշտպանում է Վրաստանի քաղաքական եւ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

Սեզերը նաեւ ցանկություն է հայտնել, որպեսզի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համակարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով:

Թուրքիայի նախագահը վրաց պաշտոնակցին ընդունել է իր նստավայրում՝ պետական արարողությամբ:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Սեզերը եւ Սահակաշվիլին զրուցել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի նախագծի շուրջ:

Սեզերի հետ հանդիպումից հետո Սահակաշվիլին Անկարայում հանդիպել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի եւ արտաքին առեւտրի նախարար Քուրսաթ Թուզմենի հետ:

Վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներկայումս ԱՄՆ-ում է:

Վրաստանի նախագահն այցելելու է նաեւ Ստամբուլ, ուր հանդիպելու է թուրքական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG