Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրովը էական առաջընթաց է տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում


Անցնող տարում «էական առաջընթաց» է արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Երեւանի եւ Բաքվի միջեւ անմիջական շփումների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, եւ ընդգծել է, որ Մինսկի խմբի գլխավոր նպատակը «հենց օգնելն է, որպեսզի կողմերը համաձայնության գան»:

Միաժամանակ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Լավրովը հրաժարվել է կանխատեսել հակամարտության լուծման ժամկետները՝ նկատելով, որ այդ առնչությամբ գուշակություններ անելը «անշնորհակալ գործ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG